Արտաքին 4 տարի առաջ - 14:14 29-04-2022

Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթից առաջ ոստիկանությունը ուկրաինացիների է փնտրում

Մոսկվայում Մայիսի 9-ի շքերթի նախաշեմին ոստիկանները շրջայց են կատարում քաղաքի կենտրոնի բնակիչների բնակարանները՝ հետաքրքրվելով, թե այդ բնակարաններում արդյոք ուկրաինացիներ չե՞ն ապրում, հաղորդում է «Մեդիազոնան»։

Այդպիսի շրջայցի մասին պարբերականին, մասնավորապես, հաղորդել է Տվերսկայա փողոցի 6, թիվ 1 շենքում բնակվող մի բնակչուհի: Նրա խոսքով, ոստիկանները (բացի այն հարցից, թե արդյոք այդ բնակարանում բնակվո՞ւմ են Ուկրաինայի քաղաքացիներ) իրեն հարցրել են քաղաքացիական զենքի առկայության և այն մասին, թե արդյոք վերջերս որևէ մեկը չի՞ հետաքրքրվել կացարանի վարձակալությամբ։

Ոստիկանների շրջայցի մասին հայտնել է նաև Տվերսկայա-Յամսկայա 1-ին փողոցի թիվ 26 շենքի բնակչուհին։

«Մեդիազոնան» նշում է, որ Մայիսի 9-ի շքերթից առաջ Մոսկվայի կենտրոնի բնակիչների բնակարանային շրջայց տեղի է ունեցել նաև նախորդ տարիներին, սակայն այդ ժամանակ ոստիկանությունը չի հետաքրքրվել Ուկրաինայի քաղաքացիների բնակությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան