Արտաքին 4 տարի առաջ - 11:27 29-04-2022

ԵԱՀԿ առաքելությունը վերջնականապես հեռանում է Ուկրաինայից

Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպությունը հայտարարել է Ուկրաինայում իր դիտորդական առաքելության ավարտի մասին՝ Մոսկվայի կողմից դրա երկարաձգման վրա վետո դնելուց հետո։
ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի խոսքով, դիտարկվել են բոլոր տարբերակները, բայց Ռուսաստանի դիրքորոշումն այլ ելք չի թողել։
ԵԱՀԿ-ն միակ միջազգային կազմակերպությունն էր, որն անմիջականորեն հետևում էր հակամարտությանը։
«Մեր առաքելությունը առանցքային դեր է խաղացել տեղում օբյեկտիվ տեղեկատվության հավաքագրման գործում, որպես միջնորդ է հանդես եկել հրադարարների հաստատման ժամանակ և ամեն ինչ արել է խաղաղ բնակչության համար հակամարտության հետևանքները մեղմելու նպատակով»,- ասել է Ռաուն:- Լեհաստանի նախագահության ներքո մենք կշարունակենք համագործակցել ԵԱՀԿ անդամ երկրների հետ՝ Ուկրաինայում ԵԱՀԿ-ի համար ապագա այլընտրանքային դեր գտնելու համար»:
ԵԱՀԿ-ն բաղկացած է 57 երկրներից՝ ներառյալ Ռուսաստանը և Ուկրաինան։
Հինգշաբթի օրը Ռուսաստանը ԵԱՀԿ-ին մեղադրել է ռուսական և ռուսամետ ուժերի տեղակայման մասին Արևմուտքի և Ուկրաինայի հետախուզական ծառայություններին տեղեկություններ փոխանցելու մեջ։ Ճեպազրույցի ժամանակ նման հայտարարություն է արել Մարիա Զախարովան՝ խոստանալով, որ ինքնահռչակ ԴԺՀ-ի ներկայացուցիչները հետագայում դրա ապացույցները կներկայացնեն։

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
20:58 Մադրիդից Փարիզ թռչող ինքնաթիռը 7700 արտակարգ ազդանշան է տվել և վայրէջք կատարել Բորդոյում
20:53 Վաղվանից կմեկնարկվի «Ալիևի սահմանադրության» վտանգների մասին իրազեկման ակցիաները

Ձեզ գուցե հետաքրքրի