Արտաքին 4 տարի առաջ - 11:14 29-04-2022

Հազարավոր բրիտանացի զինվորներ կմասնակցեն Եվրոպայում ամենամեծ զորավարժություններին

Շուրջ 8000 բրիտանացի զինվորականներ կմեկնեն Արևելյան և Հյուսիսային Եվրոպա՝ մասնակցելու զորավարժություններին, որոնք ուղղված են ռուսական հնարավոր ագրեսիային դիմակայելուն։
Զորավարժությունները, որոնցում բրիտանական կողմից կներգրավվեն տասնյակ տանկեր և ավելի քան հարյուր միավոր զրահատեխնիկա, հավանաբար կլինի ամենամեծը սառը պատերազմից ի վեր: Այն տարածքային առումով կընդգրկի մի շարք երկրներ՝ Ֆինլանդիայից մինչև Հյուսիսային Մակեդոնիա:
Բրիտանական զորքերը կմիանան ՆԱՏՕ-ի և դաշնակից երկրների, ինչպիսիք են Դանիան, Իսլանդիան և Նորվեգիան, տասնյակ հազարավոր զինվորականներին:
Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարության հայտարարության համաձայն՝ ծրագրված զորավարժությունները կոչված են բարելավելու բրիտանական և ֆիննական զորքերի փոխգործակցությունը և ծառայում են Սկանդինավիայի և Բալթյան երկրների դեմ ռուսական հնարավոր ագրեսիայի կանխմանը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ