Արտաքին 4 տարի առաջ - 09:56 29-04-2022

Նիդեռլանդները ոստիկանություն կուղարկի Ուկրաինա՝ ռազմական հանցագործությունների ապացույցներ հավաքելու համար

Նիդեռլանդները ռազմական հանցագործությունների հետաքննության շրջանակներում ռազմական ոստիկանության մի քանի տասնյակ աշխատակիցներ կուղարկի Ուկրաինա՝ ապացույցներ հավաքելու համար։ Այս մասին հաղորդել է Նիդեռլանդների ANP լրատվական գործակալությունը՝ հղում անելով կառավարական շրջանակներում աղբյուրներին։
«Որպեսզի ապացուցվի, որ ռազմական հանցագործություններ են կատարվել, ապացույցների արագ հավաքումը էական է,- նշում է ANP-ն:- Նիդեռլանդներն այս ոլորտում անհրաժեշտ փորձ է ձեռք բերել 2014 թվականի հուլիսին Boeing-ի կործանման պատճառների հետաքննության ընթացքում»:
Ռազմական ոստիկանության աշխատակիցները կաշխատեն այնտեղ, որտեղ ենթադրաբար կատարվել են ռազմական հանցագործություններ և բացահայտումների մասին կզեկուցեն Միջազգային քրեական դատարան:
Խումբը «շատ շուտով կլքի Նիդեռլանդները և մի քանի շաբաթ կանցկացնի Ուկրաինայում», նշում է գործակալությունը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»