Մամուլ 4 տարի առաջ - 08:02 29-04-2022

Պահանջում է համայնքապետի հրաժարականը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Սյունիքի մարզի Տեղ համայնքում արշալույսները խաղաղ չեն․ նախօրեին կրկին քաշքշուք է տեղի ունեցել համայնքապետի, նրա կողմնակիցների եւ ավագանու ընդդիմադիր անդամ Մասիս Զեյնալյանի միջեւ։ Վերջինս պարբերաբար անդրադառնում է համայնքապետ Դավիթ Ղուլունցի բացթողումներին։ Ղուլունցը, հիշեցնենք, Սյունիքի նախկին մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է։ Միջադեպի պատճառը եղել է այն, որ Զեյնալյանը հանդիպել է նորանշանակ մարզպետ կալավանցի Ռոբերտին եւ ներկայացրել համայնքում տիրող իրավիճակը։ «Մարզպետին ասել եմ, որ թող թոշակառուներից ազատվի, ջահելներին նշանակի, մենք էլ ենք ուզում աշխատենք։ Համայնքային պաշտոններում Ղուլունցը իր քեռուն, մորը եւ այլ ծանոթ-բարեկամների է նշանակել»,- պատմեց Զեյնալյանը:

«Ես, իհարկե, մարզպետի մոտ անուններ չեմ տվել, բայց իր գեղմասվարը՝ Սուրիկը եկավ, թե խի՞ ես ինձնից բողոքել` քաշքշուկ եղավ, սեռական հայհոյանքներ, ներկա էր իր տեղակալ Արմիկը Միրզոյան, ինքը՝ Դավիթ Ղուլունցը»։

Զեյնալյանն ասաց, որ ոստիկանություն չի դիմել, հացադուլ է հայտարարել համայնքապետարանի ծառի տակ՝ համայնքապետի հրաժարականի պահանջով․ «Ինձ ասում է հոգեկան, խնդրում եմ՝ հետաքննություն արեք եւ պարզեք՝ ով է հոգեկանը՝ ե՞ս, թե՞ Ղուլունցը, որը բանակում չծառայելով՝ կանտուզիայի թոշակ է ստանում: Ի՞նչ հիմքով` թող պարզեն, իր թիկունքն իր քեռին է, մտածում է, թե ինքն անպարտելի է։ Իր եղբայրն էլ ինձ սպառնում է՝ որտեղ ես եմ, դու չպիտի լինես, ինչ է թե մարզպետի մոտ բարձրաձայնել եմ նաեւ իրենց հանքերի մասին»։ Մեր զանգերին Ղուլունցը երեկ չպատասխանեց»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին