Ավելին 4 տարի առաջ - 22:39 28-04-2022

Առանց ոտքերի աղջիկը հայտնվել է Elle ամսագրի շապիկին


Ամերիկացի մոդել Լորեն Վասերը, որը ստաֆիլոկոկով վարակված տամպոնի պատճառով զրկվել է ոտքերից, հայտնվել է Elle նորաձևության ամսագրի ֆրանսիական տարբերակի շապիկին։ Համապատասխան նկարը հայտնվել է ամսագրի Instagram-ի էջում:
Աղջիկը նկարահանվել է Prada ապրանքանիշի մինի զգեստով և պրոթեզների վրա հագած սև կոշիկներով։ Կերպարը համալրվել է Tiffany & Co-ի զարդերով։ «Իմ ուժը ուրիշների հետ դրանով կիսվելու մեջ է», - ասվում է շապիկի տեքստում:
Գրառումը հավաքել է ավելի քան 3000 հավանում և տասնյակ մեկնաբանություններ: «Այս շաբաթվա մեր մուսան։ Կալիֆորնիայի բնակչուհին, որը 24 տարեկանում տամպոնից թունավոր շոկ է ստացել և կորցրել ոտքերը»,- գրված է հրապարակման մեկնաբանություններում։
2012 թվականին տեղեկություն տարածվեց, որ մոդելն օգտագործել է ստաֆիլոկոկով վարակված տամպոն։ Այս պաթոգեն միկրոօրգանիզմները նրա մոտ վարակիչ-թունավոր շոկ են առաջացրել։ Ընդ որում, առաջին ախտանիշները գրիպ էին հիշեցնում, սակայն աղջկա վիճակը շարունակում էր վատանալ։ Սրտի նոպայից հետո նա հայտնվել է վերակենդանացման բաժանմունքում, ապա նրա ոտքերն ախտահարել է գանգրենան։ Նրա աջ ոտքը, ինչպես նաև ձախի մատներն անդամահատվել են։ Բացի այդ, 2018 թվականին անդամահատվել է Վասերի մյուս ոտքը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով