Արտաքին 4 տարի առաջ - 16:35 28-04-2022

Մոսկվայի հարավում գիշերը հրկիզվել է 7 ավտոմեքենա

Մոսկվայի հարավային Զյաբլիկովո շրջանում լույս ապրիլի 28-ի գիշերը յոթ ավտոմեքենա է հրկիզվել։ Այս մասին հայտնում է РБК-ն՝ հղում անելով Արտակարգ իրավիճակների նախարարության մարզային վարչության մամուլի ծառայությանը։

Հրդեհը տարածվել է 40 քմ տարածքի վրա, միջադեպի հետևանքով տուժածներ չկան։ ԱԻՆ-ը չի նշել տեղի ունեցածի պատճառները։

Հրկիզված մեքենաները կայանված են եղել Կուստանայսկայա փողոցի բնակելի շենքի մոտ։ Տան բնակիչներից մեկը REN TV-ին պատմել է, որ ինքը տեսել է, թե ինչպես հրդեհից քիչ առաջ անհայտ անձինք մեքենայից բենզին են լցրել տարաների մեջ։ Մեկ այլ ականատեսի վկայությամբ՝ «իննից երկու տարա են հանել ու այրել»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում