Ներքին 4 տարի առաջ - 16:12 06-12-2021

Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնը նշել է Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակը

Առնո Բաբաջանյանի, Միքայել Թարիվերդիևի և Հայրենական Մեծ պատերազմի տարիների մեղեդիներով Երևանի «Մոսկվայի տուն» մշակութագործարարական կենտրոնում (ՄՄԳԿ) տեղի է ունեցել տոնական համերգ՝ նվիրված Մոսկվայի ճակատամարտի 80-ամյակին։

Այս մասին հայտնում են «Մոսկվայի տուն» կենտրոնից՝ նշելով, որ բեմում են եղել Երիտասարդական օպերային ծրագրի մենակատարները՝ ծրագրի ղեկավար Լևոն Ջավադյանի գլխավորությամբ և «Only girls» խմբի (գեղարվեստական ղեկավար Նաիրա Գյուրջինյան) մեներգչուհի Լիլիթ Խաչատուրյանը։

Բացառիկ ելույթով ներկայացել է նաև ռուս դաշնակահար Ալեքսանդր Յակովլևը՝ վետերանների համար կատարելով ռուս դասական և ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործությունները։

Համերգին ներկա են եղել Հայրենական Մեծ պատերազմի վետերաններ, որոնցից մեկը՝ Հենրիկ Խառատյանը, նշում էր իր ծննդյան 95-ամյակը։ Կենտրոնը շնորհավորել է վետերանին և հատուկ նվեր փոխանցել։ Նույն օրը 50-ից ավելի վետերաններ Մոսկվայի կառավարության անունից պարենային փաթեթներ են ստացել։

«Խոնարհվում ենք Հայրենական պատերազմի մասնակից բոլոր վետերանների առջև, ովքեր ոչ միայն հաղթանակել են այդ դժվարին պատերազմում, այլև մեր օրերում իրենց ներկայությամբ դաստիարակում են երիտասարդներին, սերունդներին են փոխանցում պատերազմի մասին իրական ճշմարտությունը՝ թույլ չտալով խեղաթյուրել պատմությունը», - նշել է Երևանում «Մոսկվայի տուն» կենտրոնի գլխավոր տնօրեն Վահրամ Կարապետյանը:

Միջոցառմանը ներկա են եղել պետական այրեր և ռուսական կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում