Ներքին 4 տարի առաջ - 15:00 28-04-2022

Հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով կառավարման կենտրոն կստեղծվի

Երևանում հանրային տրանսպորտի վերահսկողության նպատակով կառավարման կենտրոն կստեղծվի: Այս մասին հայտնել է Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը:

«Մեր բոլոր ավտոբուսները կահավորված են տեսախցիկներով: Կառավարման կենտրոնում կլինեն օպերատորներ, որոնք ժամանակի ցանկացած պահին վերահսկողություն կիրականացնեն: Ծրագիրը թեստավորման փուլում է: Հոկտեմբերին ամբողջական կառավարման կենտրոն կունենանք»,-հավելեց քաղաքապետը:

Նա ևս մեկ անգամ հորդորեց քաղաքացիներին մետաղադրամները գցել համապատասխան արկղի մեջ՝ դրանով իսկ նպաստելով համայնքի համար հավելյալ այլ միջոցների ձեռքբերմանը:

«Մենք վարորդների պայմանները ևս բարելավել ենք: Առողջապահության ապահովագրություն ենք տվել: Անցած տարի մենք 10 միլիարդ դրամ ենք ծախսել և ձեռք ենք բերել 211 ավտոբուս, հիմա պատրաստվում ենք ևս 100 ավտոբուս , 15 տրոլեյբուս ձեռք բերել՝ բոլորը հավաքագրված գումարների հաշվին»,-ասաց նա:

Հրաչյա Սարգսյանն ընդգծեց, որ հանրային տրանսպորտի ոլորտում երթևեկության կազմակերպման հետ կապված որոշակի խնդիրներ լուծելուց հետո նոր ավտոբուսները ժամային առումով մինչև 23.55 կաշխատեն:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»