Արտաքին 4 տարի առաջ - 13:58 28-04-2022

Իլոն Մասկը ցուցմունք չի տա Ջոնի Դեփի և Էմբեր Հյորդի գործով դատավարությանը

Իլոն Մասկի փաստաբան Ալեքս Սպիրոն Entertainment News-ին ասել է, որ Tesla-ի գործադիր տնօրենը ցուցմունք չի տա Ջոնի Դեփի և Էմբեր Հյորդի գործով դատավարությանը։
Ի սկզբանե միլիարդատերը Հյորդի կողմից որպես հավանական վկա էր ներգրավված նախկին կնոջ դեմ զրպարտության համար Դեփի ներկայացրած հայտի հիման վրա հարուցված գործում:
Հյորդը 2016թ.-ին, Դեփից բաժանվելուց հետո, գրեթե մեկ տարի հանդիպել է Մասկի հետ: Դերասանուհին և միլիարդատերն առաջին անգամ հանդիպել են Ռոբերտ Ռոդրիգեսի «Մաչետեն սպանում է» ֆիլմի նկարահանման հրապարակում, 2013թ.-ին։
Դեփի նախկին կինը որոշ ժամանակ կարողացել էր թաքցնել գործարարի հետ հարաբերությունները, սակայն զույգին մի քանի անգամ նկատել էին միասին՝ ժամադրության ժամանակ։ 2017թ.-ին հայտնի դարձավ, որ Հյորդն ու Մասկը բաժանվել են, բայց պահպանել են լավ հարաբերությունները։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»