Ներքին 4 տարի առաջ - 13:20 28-04-2022

Առաջիկա օրերին իր դռները կբացի ամբողջությամբ վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը

Առաջիկա օրերին իր դռները կբացեն ամբողջությամբ վերափոխված «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնը և էլի մի շարք մարզային կենտրոններ: Այս մասին կառավարության նիստի ժամանակ հայտարարեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը:

«Ճգնաժամն օգտագործելով՝ կառավարությունը մեծ ներդրումներ իրականացրեց բժշկական կենտրոնների վերազինման, վերակառուցման և վերանորոգման ուղղությամբ, և այդ լարված իրավիճակում էլ մենք հասցրեցինք տասնյակ բժշկական կենտրոններ ամբողջությամբ վերափոխել»,-ասաց նախարարը:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ նման հագեցվածության պետական հիվանդանոց, մենք, ըստ էության, չենք ունեցել: «Կորոնավիրուսի համավարակի համատեքստում մենք ֆինանսական միջոցներ տրամադրեցինք, և Հայաստանում եղած և այսօր կիրառական ժամանակակից բժշկական սարքավորումներ ձեռք բերեցինք «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնի համար»,-ասաց նա:

Նիկոլ Փաշինյանը խոսեց նաև առողջապահության ոլորտում մեկ այլ ձեռքբերման մասին: «Շատ կարևոր է ֆիզիկայի ինստիտուտի արագացուցիչի գործարկումը, որի արդյունքում ստացվում են իզոտոպեր, որոնք կարևոր են քաղցկեղի վաղաժամ ախտորոշման համար և պրակտիկ կիրառվում են մեր առողջապահական համակարգում»,-հավելեց վարչապետը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով