Մամուլ 4 տարի առաջ - 08:47 28-04-2022

Գործող «ալֆայի» դիմաց կանգնած է նախկին «ալֆան»․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է.

«Այս օրերին շատերն են նկատել, որ Արթուր Վանեցյանին մշտապես ուղեկցում են զինվորական կազմվածքով տղամարդիկ՝ թիկնապահներ, զինակիցներ, մոտ 30 հոգի՝ բոլորը նախկին ԱԱԾ-ականներ, որոնք ծառայությունը թողել են Վանեցյանից հետո ու գնացել-կանգնել նրա կողքին։ Մի մասը նախկինում աշխատել է ԱԱԾ-ի ՊՊԾ-ում, նշանավոր «Ալֆա»-ում։ Նրանք Վանեցյանի ջոկատում էին, որը մեկնում էր Արցախ՝ կռվելու։ Նրանք սովոր չեն փողոցային պայքարին եւ իրենց նախկին կյանքում, ավելի շուտ, բարիկադների մյուս կողմում են եղել։ Դրա համար շատ լավ գիտեն ցույց ցրողների հոգեբանությունն ու ոճը։


Եվ արդեն որերորդ դեպքն է՝ ոստիկանության զորքերը, անգամ «Ալֆան» չեն կարողանում մոտենալ Վանեցյանին, քանի որ Վանեցյանի տղաները տեղում պատ են կազմում ու խոչընդոտում նրանց։ Այսինքն՝ գործող «Ալֆայի» դիմաց, փաստորեն, նախկին «Ալֆան» է կանգնած, որն ավելի փորձառու է եւ հմուտ, քան այսօրվանը։

Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին