Ավելին 4 տարի առաջ - 23:58 27-04-2022

Քեյթ Միդլթոնը փոխել է իմիջը և թարմացրել է մազերի գույնը

Քեմբրիջի դքսուհին թարմացրել է մազերի գույնը։ Այս մասին հաղորդում է Hello! պարբերականը։
Անցյալ երկուշաբթի՝ ապրիլի 25-ին, արքայազն Ուիլյամը և Քեյթ Միդլթոնը մասնակցել են Վեսթմինսթերյան աբբայությունում մատուցված պատարագին՝ Անզակի օրվա պատվին: Քեմբրիջի դքսուհին հանրությանը ներկայացել է 2015 թվականին դստեր՝ արքայադուստր Շառլոտայի մկրտության ժամանակ կրած զգեստով և արքայադուստր Դիանայից ժառանգած ականջօղերով։
Արևմտյան տաբլոիդներն ուշադրություն են դարձրել ոչ միայն Քեյթի կերպարին, այլև նրա սանրվածքին։ Ինչպես նշում է Hello!-ն, դքսուհին փոխել է իր կերպարը և բալայաժ արել (մազերի ներկման տեխնիկա, որը ստեղծում է արևի տակ այրված մազափնջերի տպավորություն), ինչի մասին վկայում են նրա մազերի բաց ծայրերը։
Մազերի խնամքի Percy & Reed ապրանքանիշի համահիմնադիր Փոլ Պերսիվալը ասել է․ «Ես ենթադրում եմ, որ Քեյթը բալայաժ է արել: Եթե ​​այո, ապա կեցցե նա, քանի որ ներկման այս տեխնիկան հատկապես արդիական է ամառվա նախաշեմին: Այն թույլ է տալիս թարմացնել ձեր մազերը՝ թեթևակի գունաբացելով մազափնջերը»,- ասել է Պերսիվալը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան