Արտաքին 4 տարի առաջ - 20:59 27-04-2022

ՌԴ-ն պատժամիջոցներ է սահմանել Մեծ Բրիտանիայի Համայնքների պալատի 287 պատգամավորի նկատմամբ

Ռուսաստանն անձնական պատժամիջոցներ է կիրառել Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Համայնքների պալատի 650 անդամներից 287-ի նկատմամբ, հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն։ Սահմանափակումները ներդրվել են՝ ի պատասխան բրիտանական պատժամիջոցների ցուցակում Պետդումայի 386 պատգամավորների ընդգրկելուն։

ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված է ռուսաստանյան պատժամիջոցների տակ հայտնված բրիտանացի պատգամավորների անունների ցուցակը։ Նրանց մուտքը Ռուսաստան արգելված է։

ՌԴ ԱԳՆ-ն հայտարարել է, որ բրիտանական խորհրդարանի այս անդամներն «առավել ակտիվ մասնակցություն են ունեցել Լոնդոնում հակառուսական պատժամիջոցների գործիքների ստեղծման գործում, ինչպես նաև նպաստել են Մեծ Բրիտանիայում ռուսաֆոբ հիստերիայի անհիմն սրմանը»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան