Արտաքին 4 տարի առաջ - 18:54 27-04-2022

Վրաստանը «պատմական հնարավորություն ունի գրավելու Աբխազիան և Հարավային Օսիան». Արեստովիչ

Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավարի խորհրդական Ալեքսեյ Արեստովիչը կարծում է, որ Վրաստանը «պատմական հնարավորություն ունի գրավելու Աբխազիան և Հարավային Օսիան»։ Այս մասին ուկրաինացի քաղաքական գործիչը հայտարարել է «Ամերիկայի ձայնի» վրացական ծառայությանը տված հարցազրույցում։

«Ես կհայտնեմ իմ անձնական կարծիքը՝ ոչ պաշտոնական։ Մենք սրան նայում ենք խոր տագնապով։ Նախ, սա պատմական հնարավորություն է գրավելու Աբխազիան և Հարավային Օսիան։ Այնտեղ չի մնացել ռուսական բանակ, բոլորը դուրս են բերվել: Եվ երկրորդ՝ նրանք կստանան ամբողջ աշխարհի և Ուկրաինայի աջակցությունը։ Նրանք ոչ միայն դա չեն անում, այլև լրացուցիչ փորձում են արդարացնել Ռուսաստանի դիրքորոշումներն ու գործողությունները։ Սա շատ ոչ բարեկամական քայլ է Ուկրաինայի, մեր ընդհանուր գործի նկատմամբ, քանի որ այստեղ մենք պայքարում ենք ոչ միայն մեր, այլ նաև ձեր ազատության համար։ Սա ամրապնդում է վրաց ժողովրդի վաղեմի եվրաատլանտյան ձգտումները: Ինձ թվում է՝ Վրաստանի կառավարությունը իր գործողություններով ու հայտարարություններով շատ է ջանում գոհացնել Ռուսաստանին։ Սա մեծ խնդիր է վրաց ժողովրդի համար և մեզ համար»,- նշել է նա։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
21:50 Ավտովթար՝ Վայոց ձորի մարզում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ
23:50 Իլոն Մասկը երեխայի մորն ամսական վճարումները կրճատել է մինչև 20 հազար դոլար