Ներքին 4 տարի առաջ - 17:36 27-04-2022

Ալեն Սիմոնյանը ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատվիրակության ուշադրությունը հրավիրել է ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների ագրեսիվ հայտարարությունների վրա

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ապրիլի 27-ին ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելություն իրականացրած պատվիրակության ներկայացուցիչներին:

Խոսելով այցի նպատակից` 2021թ. արտահերթ ընտրությունների ժամանակ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ դիտորդական առաքելության ղեկավար Յոհան Մըրֆին նշել է, որ Հայաստանում են՝ ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ի պատրաստած վերջնական զեկույցը ներկայացնելու համար:

Հանդիպմանը զրուցել են Հայաստանում խորհրդարանական դիվանագիտության կարեւոր նշանակությունից` քննարկելով նաեւ ժողովրդավարական երկրների խորհրդարաններում իշխանություն-ընդդիմություն գործակցության եւ փոխազդեցության ձեւերը:

ՀՀ ԱԺ նախագահն անդրադարձել է 2021թ. հունիսի 20-ի ընտրություններին հաջորդած ժամանակաշրջանին առնչվող օրենսդրական փոփոխություններին եւ Հայաստանում ժողովրդավարության ներկա վիճակին առնչվող հարցերին:

Անդրադարձ կատարելով տարածաշրջանի անվտանգության խնդիրներին` ՀՀ ԱԺ նախագահը բարձր է գնահատել ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի դերը` որպես կարեւոր հարթակ ԵԱՀԿ տարածաշրջանում վստահությունն ամրապնդելու համար` ուշադրություն հրավիրելով ԵԱՀԿ ԽՎ-ում Ադրբեջանի ներկայացուցիչների կողմից արված ագրեսիվ հայտարարություններին: Նա փաստել է, որ տարածաշրջանում խաղաղության կարելի է հասնել միայն Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջոցով, որը պետք է ներառի Արցախի կարգավիճակի հստակեցումը` Արցախի ժողովրդի կողմից իր ինքնորոշման իրավունքի իրացման հիման վրա:

Կողմերը խոսել են նաև ընտրական համակարգերի միջազգային չափորոշիչներից` այս համատեքստում դիտարկելով հայաստանյան համապետական ընտրությունների արձանագրած ձեռքբերումները:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում