Ներքին 4 տարի առաջ - 15:05 27-04-2022

Երևանում վարորդը Toyota Tundra-ով կոտրել է վճարային տերմինալն ու կողաշրջված վիճակում հայտնվել մայթին

Երեւանում, այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել։
Ժամը 00։30-ի սահմաններում Երևանի բնակիչ՝ 24-ամյա Աշոտ Գ-ն իր վարած Toyota Tundra մակնիշի ավտոմեքենայով Կիևյան փողոցի 10 շենքի դիմաց դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, կոտրել վճարային տերմինալն ու կողաշրջված վիճակում հայտնվել մայթին։

Shamshyan.com-ի հաղորդմամբ, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար, տուժածներ չկան։

Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության. նա եղել է սթափ։ Վթարի փաստով պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում