Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:48 27-04-2022

Ոստիկանները հայհոյանքներով հարձակվեցին «Ազատագրական շարժման» ցուցարարների վրա. ծեծկռտուք Կառավարության շենքի դիմաց

«Ազատագրական շարժման» անդամներն այսօր «Մարիոթ» հյուրանոցի մոտից շարժվեցին դեպի Կառավարության շենքի մոտ՝ բողոքի ակցիա իրականացնելու համար։ Նրանք բժշկական խալաթով, հակագազով և ախտահանող միջոցներով էին, որի խորհուրդը շարժման անդամ Արա Զոհրաբյանը, Նաիրի Հոխիկյանը, Վահագն Չախալյանը բացատրեցին այսպես. «Գնում ենք կառավարության շենքի մոտ՝ ախտահանելու այդ շենքից նրանց, քանի որ այս իշխանությունն ընդունել է մի շարք օրենքի նախագծեր, ինչպիսիք են Ստամբուլյան, Լանզարոտեի կոնվենցիաները, որով փչացնում են հայ ավանդական ընտանիք ունենալու գաղափարը»։

Շարժման անդամներին, սակայն, խոչընդոտեց ոստիկանական շարասյունը, որը, պատ կազմելով, թույլ չտվեց, որ շարժման անդամներն իրականացնեն իրենց բողոքի ակցիան։ Իրավիճակը լարվեց, երբ ցուցարարներից մեկը բռնի ուժով փորձեց ճեղքել ոստիկանական պատը։ Ոստիկանների և ցուցարարների միջև բախում եղավ, որից հետո բռնի ուժով բերման ենթարկեցին մի քանի ցուցարարների։


Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող