Ներքին 4 տարի առաջ - 10:05 27-04-2022

Քոչինյան փողոցում խոշոր հրդեհ է բռնկվել․ 3 մեքենա վերածվել են մոխրակույտի

Այսօր՝ ապրիլի 27-ին, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։00-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Նոր Նորք վարչական շրջանի Քոչինյան փողոցի թիվ 7/9 հասցեի հարևանությամբ գտնվող ԱՁ-ին պատկանող տարածքում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, պարզվել է, որ հրդեհի հետևանքով ամբողջությամբ մոխրակույտի են վերածվել Grand Cherokee, Ford Transit, Gazel մակնիշի ավտոմեքենաները և մասամբ ջերմահարվել է Renault մակնիշի ավտոմեքենան։

Ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ, բարեբախտաբար, չկան։
Հրդեհի պատճառը պարզվում է։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»