Մամուլ 4 տարի առաջ - 08:21 27-04-2022

Ո՞ր ուժերին է նկատի ունեցել Դավիթ Բաբայանը․ Հրապարակ

«Հրապարակ» թերթը գրում է․

«Արցախի արտգործնախարար Դավիթ Բաբայանի՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցը մի քանի օր է՝ քննարկվում է տարբեր շրջանակներում։ Ըստ լրատվամիջոցի, նա ասել է․ «Կան որոշ մարդիկ, որոշ ուժեր, որոնք անընդհատ փորձելու են Արցախը մտցնել այդ խաղի մեջ՝ դրանով քաղելով դիվիդենտներ, հարվածելով Արցախին, ասել է թե՝ հարվածելով հայ ժողովրդին, հայոց պետականությանը․․․ իհարկե, մենք ուշի-ուշով հետեւում ենք, պարտավոր ենք, բայց չենք մասնակցում այդ գործընթացներին, որովհետեւ չափազանց կարեւորում ենք պահը, իրավիճակը»։

Այս հայտարարությունը հարուցել է ոչ միայն հայաստանյան ընդդիմության, այլեւ Արցախի պատգամավորների զայրույթը։ Երեկ ԱՀ ԱԺ խմբակցությունների ղեկավարները Բաբայանին հրավիրել են ԱԺ՝ պարզաբանում պահանջելու։ Հանդիպումից հետո տարածված հաղորդագրությամբ հայտնեցին, թե, ըստ Բաբայանի, ռադիոկայանը լրիվ չի ներկայացրել իր խոսքը, ապա իր պահանջով վերացվել է «վրիպումը»:

Մենք Բաբայանին հարցրինք՝ ի՞նչ վրիպում է եղել, եւ ո՞ւմ նկատի ուներ, երբ ասում էր՝ որոշ ուժեր փորձում են Արցախը խաղի մեջ մտցնել։ Բաբայանն ասաց՝ հարցազրույցը պետք է ամբողջությամբ դիտել, այլ ոչ թե կարդալ ծաղկաքաղը․ «Այդ տեքստում ներկայացված էր իմ ներկայացրած գաղափարների մի մասը, դրա համար էլ նման ռեզոնանս է ստացվել։ Իսկ որոշ ուժերի մասով․․․ Խոսքը չի վերաբերում նորմալ ուժերին, ես, օրինակ, անընդունելի եմ համարում, երբ պղծում են Արցախի դրոշը՝ ով ուզում է լինի, անընդունելի եմ համարում, որ որոշ մարդիկ ասում են, որ Արցախը կարող է Ադրբեջանի կազմում լինել, կամ որ մեկը մատ է թափ տալիս Արցախի վրա»։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

Ամենից շատ դիտված

21:41 Դերասանուհի Դիանա Մխիթարյանն այսօր ամուսնանում է․ հարսանեկան կերպարն արդեն ուշադրության կենտրոնում է
09:23 Ծառուկյանը ջախջախեց Դիլոն Դենիսին` նվաճելով RAF-ի չեմպիոնական տիտղոսը
21:49 «Իմ սիրտը զբաղված է»․ Սոնա Շահգելդյանը՝ նոր սիրելիի և երկրորդ անգամ մայրանալու մասին
21:35 Եթե ցանկանայինք, կարող էինք վերցնել ամբողջ երկիրը․ Թրամփը՝ Իրանի մասին
22:03 Շաքիում վիրավորում ստացած կինը կրկին պետք է վիրահատվի, բայց խնդիրներ են ի հայտ եկել
20:47 Էկոպարեկները հայտնաբերել են Սիսիանի անտառներում մոլորված երեխաներին
22:35 Իմ հաջորդ մենամարտը տիտղոսի համար է լինելու․ Արման Ծառուկյան
21:12 Ամասիայի համայնքապետը ՔՊ-ական դառնալուց հետո անհետացել է
19:45 Աննա Հակոբյանը փորձում է մեղավորներ փնտրել դրսում, մինչդեռ գլխավոր մեղավորն իրենց տանն է․ Սոֆյա Հովսեփյան
08:40 Ուկրաինական ԱԹՍ-ների գրոհի հետևանքով Մոսկվայի 4 օդանավակայանները փակ էին