Ներքին 4 տարի առաջ - 21:17 26-04-2022

Վազգենաշենից տեղահանված ԱՀ քաղաքացին հրկիզել է իր մեքենան․ կինը այրվել և մահացել է

Քաղաքացին հրկիզել է մեքենան, կինը մահացել է, իսկ ինքը տեղափոխվել է բուժհաստատություն։

Ապրիլի 26-ին՝ ժամը 14:55-ին, ՆԳ նախարարության ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում, միաժամանակ ոստիկանության կենտրոնական ապարատի հերթապահ մասում հաղորդում է ստացվել, որ Ստեփանակերտ-Քռասնի-Ննգի ավտոճանապարհի «Հարավի յալ» կոչվող տեղանքում ավտոմեքենա է այրվում:

Կանչը ստանալուց անմիջապես հետո բնակչությանն օգնություն ցուցաբերելու և հրդեհը մեկուսացնելու նպատակով դեպքի վայր են մեկնել հրշեջ փրկարարական մեկ մարտական հաշվարկ, արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման հերթապահ օպերատիվ խումբը, ոստիկանության ծառայողները, շտապ օգնության հերթապահ բժիշկները։

Փրկարարներն արագ մեկուսացրել են կրակը, ոստիկանության ծառայողներն իրականացրել են տարածքի զննություն։

Նախնական տվյալներով պարզվել է, որ ժամը 14:45-ի սահմաններում, նշված տեղանքի անտառածածկ հատվածում, Մարտունի քաղաքի 61-ամյա բնակիչ (Վազգենաշեն գյուղից տեղահանված) Ն.Ե.-ն սպանություն գործելու նպատակով հրկիզել է «Մերսեդես Բենց» ավտոմեքենան, ինչի հետևանքով կինը` Գ.Ե.-ն (ծնված 1968թ.), ավտոմեքենայի մեջ այրվել և մահացել է։

Իսկ վերջինս ստացած տարբեր աստիճանի այրվածքներով, շտապ բժշկական օգնության մեքենայով տեղափոխվել է հանրապետական բժշկական կենտրոն:

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ քննչական կոմիտեն։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում