Արտաքին 4 տարի առաջ - 20:08 26-04-2022

Ռուսական զորքերը հրթիռային հարված են հասցրել Օդեսայի շրջանի կամրջին

Ռուսական զորքերը երեքշաբթի հրթիռային հարված են հասցրել Ուկրաինայի Օդեսայի շրջանին։ Տեղական իշխանությունների պաշտոնական հաղորդագրությունների համաձայն՝ վնասվել է Դնեստր գետաբերանի վրայի ավտոմոբիլային և երկաթուղային կամուրջը։ Կամուրջը փակ է երթևեկության համար։

Ուկրաինական երկաթուղային ընկերությունը նույնպես հաստատել է, որ կամուրջը վնասվել է։ Ավերածությունների չափերի մասին մանրամասներ չկան։ Տուժածների մասին նույնպես չի հաղորդվում։

Կամուրջը ռազմավարական նշանակություն ունի. այն կապում է Օդեսայի մարզի հարավային հատվածն Ուկրաինայի մնացած տարածքի հետ։ Դրանով է անցնում նաև Ռումինիայից, մասնավորապես Կոնստանցա նավահանգստից եկող ճանապարհը։ Կամրջի կործանման դեպքում ցամաքով ճանապարհորդելու միակ տարբերակը կլինի Մոլդովայի տարածքը։

Ռուս զինվորականները դեռ չեն հաստատել կամրջին հարվածելու փաստը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով