Արտաքին 4 տարի առաջ - 20:32 26-04-2022

Վանում ոստիկանները ձերբակալել են քրդերեն երգող քաղաքացուն

Թուրքիայում քրդերեն լեզվի հրապարակային կիրառմանը խոչընդոտող ռասիստական բնույթի հերթական դեպքն է գրանցվել: Հաղորդում է ermenihaber.am-ը:

Վանում ոստիկանները մոտեցել են փողոցում քրդերեն երգող քաղաքացուն, ստիպել են դադարեցնել երգն ու պահանջել անձը հաստատող փաստաթուղթ: Վրդովված քաղաքացին հրաժարվել է փաստաթուղթ ներկայացնելուց, ինչից հետո ոստիկանները նրա նկատմամբ բռնություն են կիրառել ու ձերբակալել:

Նշվում է, որ դրանից հետո ոստիկանները բերման են ենթարկել նաև շրջակայքում գտնվող խանութների ու արհեստանոցների մի քանի աշխատակիցների, որոնք փորձել էին միջամտել կատարվածին:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
20:30 Խորագիր. Շինարարներում «շինում են», COP 17-ի խայտառակությունը, տեղաշարժվող անկլավներ, ջնջվող արխիվներ