Ներքին 4 տարի առաջ - 18:56 26-04-2022

Վարչապետի ավտոշարասյունը վրաերթի է ենթարկել հղի կնոջը. վերջինս մահացել է. ՖՈՏՈ

Քիչ առաջ Լեո-Պարոնյան հատվածում վարչապետի ավտոշարասյան համար ճանապարհ բացելու նպատակով Ոստիկանությունը ցուցարարների վրա ուժ է գործադրել։ Համացանցում արդեն տեղեկություններ են շրջանառվում, որ վարչապետին ուղեկցող մեքենաներից մեկը նույնիսկ վրաերթի է ենթարկել քաղաքացիներից մեկին, ինչի հետևանքով նա մահացել է։ Մենք ավելի վաղ գրել էինք, որ դեպքի վայր է ժամանել շտապօգնության մեքենա, քաղաքացին տեղափոխվել է «Նաիրի» ԲԿ։ Մենք հիվանդանոցից փորձեցինք ճշտել, թե արդյո՞ք քաղաքացին ողջ է, սակայն այդպես էլ մեր հարցին չպատասխանեցին՝ ասելով, որ իրավասու չեն։

Ավելի ուշ Ոստիկանությունից պարզաբանեցին, որ քաղաքացուհին վրաերթի է ենթարկվել Ճանապարհային ոստիկանության «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով, որը գտնվել է ծառայության մեջ։

Ավելի ուշ մեզ հետ զրույցում «Նաիրի» ԲԿ-ից հաստատեցին, որ կինը, որ հղի էր, հիվանդանոցում մահացել է։

Լուսանկարը՝ Ռուբեն Մելիքյանի էջից

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան