Արտաքին 4 տարի առաջ - 16:37 26-04-2022

Թուրք իրավապաշտպան Օսման Քավալան դատապարտվել է ցմահ ազատազրկման

Ստամբուլի դատարանը թուրք իրավապաշտպան, գործարար և բարեգործ Օսման Քավալային դատապարտել է ցմահ ազատազրկման՝ առանց վաղաժամկետ ազատ արձակման իրավունքի։ Այս մասին հաղորդում է NTV-ն։ 64-ամյա հասարակական գործիչը մեղավոր է ճանաչվել իշխանությունը տապալելու փորձի մեջ՝ կապված 2013 թվականին Թուրքիայում զանգվածային բողոքի ակցիաների հետ։

Միաժամանակ դատարանը Կավալայից հանել է լրտեսության մեղադրանքը՝ ապացույցների բացակայության պատճառով։ Գործով ևս 7 մեղադրյալներ դատապարտվել են 18 տարվա ազատազրկման՝ պետական հեղաշրջման փորձին աջակցելու համար: Կավալան և մյուս մեղադրյալները հերքում են բոլոր մեղադրանքները:

Amnesty International-ը դատավճիռն անվանել է անհեթեթ։ «Այս դատավճիռը ջախջախիչ հարված է ոչ միայն Օսման Կավալային, մյուս մեղադրյալներին և նրանց ընտանիքներին, այլև բոլորին, ովքեր հավատում են արդարադատությանը և իրավապաշտպան գործունեությանը Թուրքիայում և նրա սահմաններից դուրս»,- հայտարարել է Amnesty International-ի Եվրոպայի գծով տնօրեն Նիլս Մույժնիեկսը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում