Ներքին 4 տարի առաջ - 00:40 26-04-2022

Վահագն Խաչատուրյանը հանդիպում է ունեցել Ֆրանսահայերի խորհրդի նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը հանդիպել է Ֆրանսահայերի խորհրդի նախագահ, Գրանթ Թորնթոն Հայաստան ընկերության նախագահ Դանիել Քյուրքջյանի հետ, հայտնում է ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Հանդիպման ընթացքում Քյուրքջյանը նախագահին տեղեկություններ է ներկայացրել Ֆրանսահայերի խորհրդի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների, ինչպես նաև ՀՀ կառավարության հետ համագործակցության մասին:

Նա նշել է, որ այս տարի աշնանը նախատեսվում է Ֆրանսիայում կազմակերպել բիզնես համաժողով՝ հայաստանյան և ֆրանսիական ընկերությունների մասնակցությամբ:

ՀՀ նախագահն իր հերթին ողջունելի է համարել խորհրդի գործունեությունը և հայ-ֆրանսիական հարաբերությունների զարգացմանն ուղղված յուրաքանչյուր առաջարկություն՝ պատրաստակամություն հայտնելով իր հնարավորությունների սահմաններում աջակցել դրանց:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան