Ավելին 4 տարի առաջ - 23:04 25-04-2022

Ուղեղի Neuralink չիպերը ճարպակալման բուժման միջոցներից են. Իլոն Մասկ

TED-ի ելույթներից մեկի ժամանակ Neuralink ընկերության ղեկավար Իլոն Մասկն ասել է, որ չիպերը կարող են օգտագործվել ճարպակալման դեմ պայքարելու համար: Այս մասին գրում է TechTimes պորտալը։

Նրա խոսքով, չիպերը կարող են ակտիվացնել մարդու ուղեղի գործունեությունը։ Դրանք կարող են օգտագործվել՝ վերահսկելու հիպոթալամուսի այն հատվածը, որը պատասխանատու է ախորժակի համար:

2017 թվականից ընկերությունն իր նեյրոիմպլանտները փորձարկում է կապիկների վրա։ Neuralink չիպերը տեղադրվել են կապիկների գանգերի վրա անցքեր փորելու միջոցով: Ընկերության մի քանի տարիների փորձերի ընթացքում 23 պրիմատից 15-ը սատկել են:

Մարդկանց վրա փորձարկումները Մասկը նախատեսում է 2022 թվականին։ Նրա խոսքով, դա կօգնի մարդկանց հաղթահարել ուղեղի և ողնուղեղի խնդիրները։ Չիպերի իմպլանտացիայի վիրահատությունը կատարելու է հատուկ ռոբոտը։

Neuralink-ը Իլոն Մասկի ստարտափն է, որը զբաղվում է ուղեղում տեղադրվող չիպերի արտադրությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով