Ներքին 4 տարի առաջ - 18:01 25-04-2022

Հրաչյա Սարգսյանը խոշոր գումար է հատկացրել նահանջող կորոնավիրուսի դեմ պայքարելու համար

Oragir.news-ը ավելի վաղ գրել էր, որ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը «Երևանի Ավտոբուս» ՓԲԸ-ին պետք է հատկացնի 4 միլիոն 628 հազար դրամ՝ մարտ ամսին «Ախտահանման կենտրոն» ՓԲԸ-ի կողմից կատարված թվով 5494 ավտոբուսների և թվով 1956 GAZ մակնիշի փոքր դասի ավտոբուսների ախտահանման աշխատանքների փոխհատուցման նպատակով։ Սա մի հատկացում է, որն ըստ էության երևանցիներին անհրաժեշտ չէ։ Մի քանի ամիս է, ինչ կորոնավիրուսային հիվանդությունը նահանջել է Հայաստանում, ավելին՝ հանվել են մի շարք սահմանափակումներ, այդ թվում՝ բաց և փակ տարածքներում դիմակ կրելու վերաբերյալ։

Մենք Երևանի քաղաքապետարանից ուզել էինք վերջին 6 ամսվա ընթացքում կատարված ախտահանման դիմաց վճարած գումարի թվերի մասին տեղեկատվություն։ Այսպիսով, Oragir.news-ին փոխանցել են. «Սեպտեմբեր ամսվա իրականացրած ախտահանման աշխատանքների համար հատկացվել է 3 միլիոն 376 հազար դրամ, հոկտեմբեր ամսվա համար՝ 3 մլն 465 հազար դրամ, նոյեմբերի համար՝ 3 մլն 445 հազար դրամ, դեկտեմբեր ամսվա համար՝ 3 մլն 701 հազար դրամ, հունվարի համար՝ 3 մլն 471 հազար դրամ, փետրվար ամսվա համար՝ 3 միլիոն 609 հազար դրամ, և մարտ ամսվա համար՝ 4 միլիոն 628 հազար դրամ»։

Ընդհանուր գումարային հաշվարկով փոքր և մեծ ավտոբուսներում 6 ամսվա ընթացքում միայն ախտահանման համար քաղաքապետարանը հատկացրել է 25 միլիոն 695 հազար դրամ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով

Ձեզ գուցե հետաքրքրի