Ներքին 4 տարի առաջ - 17:29 25-04-2022

Քանի որ ակցիաները սկսված են, հաճախ ենք լինելու ոստիկանության բաժանմունքներում, բայց այստեղ մեզ հակադրվող մարդ չկա. փաստաբան

Երևանի Արաբկիր համայնքում իրազեկման ակցիա իրականացնող ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական միության և ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության 5 երիտասարդների ոստիկանությունը բերման է ենթարկել Ոստիկանության Արաբկիրի բաժին։
Երիտասարդների փաստաբանական թիմի անդամ Բենիկ Գալստյանը oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ իրենց դեռ պաշտոնապես չեն ծանուցել զանցանքի իրավական ու փաստական կազմի մասին։ «Ամեն դեպքում, կարծում եմ, վարչական բնույթի են իրավախախտումները։ Այս պարագայում սովորաբար ոստիկանությունը կարող է երիտասարդներին բաժանմունքում 3 ժամ պահել, բայց ես կարծում եմ՝ նրանք ավելի շուտ դուրս կգան այստեղից»,- ասաց փաստաբանը։
Փաստաբանական խմբի մեկ այլ անդամ՝ Արսեն Մկրտչյանը, անդրադառնալով անհամաչափ ուժի կիրառման մասին հայտարարությանը, ասաց, որ նման ազդակներ իր պաշտպանյալներից չի ստացել։
«Այս պահին Արաբկիրի ոստիկանությունում ավելի շատ պատգամավորներ ու փաստաբաններ կան, քան բերման ենթարկվածներ: Եթե անհամաչափ ուժի խնդիր էլ կա, ապա վստահեցնում եմ՝ անհամաչափ պաշտպանություն էլ կա։ Այժմ, ըստ իրավական ընթացակարգերի, կազմվում են արձանագրություններ»։
Փաստաբանն ընդգծեց՝ քանի որ ակցիաները սկսված են, իրենց փաստաբանական խմբի անդամները հաճախ են լինելու ոստիկանության բաժանմունքներում։
«Այս պահին պատգամավորներ Արամ Վարդևանյանը, Էլինար Վարդանյանը այս մարդկանց կողքին են ոչ թե որպես պատգամավորներ, այլ որպես հոգատար հայեր։ Ակնկալում եմ, որ այս վերաբերմունքը հետադարձ կլինի, և փողոցներում ժողովուրդը գնալով կավելանա ու կգնա այս մարդկանց հետևից, որովհետև այսօր մենք այստեղ բերման ենթարկվածների չենք պաշտպանում, մենք պաշտպանում ենք մեր երեխաներին։ Մենք պաշտպանում ենք մեր ապագան, մեր երկրում ապրելու մեր իրավունքը։ Ասեմ, որ այսօր մեզ հակադրվող մարդ չկա, կան իրենց պարտականությունները կատարող ոստիկաններ, որոնք վաղը փողոցում միանալու են մեզ. ես դրանում ոչ մի կասկած չունեմ»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում