Արտաքին 4 տարի առաջ - 15:20 25-04-2022

ԱՄՆ պետքարտուղարն ու պաշտպանության նախարարը այցելել են Կիև

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը և պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը կիրակի այցելել են Կիև և բանակցություններ վարել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Այցի մասին հաղորդումները երկուշաբթի առավոտյան հաստատել են ինչպես Զելենսկին, այնպես էլ ԱՄՆ ներկայացուցիչները, որոնք արդեն լքել են Ուկրաինան և ժամանել Վարշավա։

Ուկրաինա ռուսական լայնածավալ ներխուժման սկզբից ի վեր սա ԱՄՆ ներկայացուցիչների առաջին այցն է նման բարձր մակարդակով։ Նախօրեին լրացավ պատերազմի մեկնարկի երկու ամիսը։

Այցը չի լուսաբանվել մամուլում, ամերիկյան կողմը նախապես չի տեղեկացրել այդ մասին, սակայն Զելենսկին այդ մասին հայտարարել է շաբաթ օրը կայացած մամուլի ասուլիսում։

Ելույթ ունենալով Վարշավայում՝ Բլինկենն ասել է, որ իր գնահատականով՝ Ուկրաինան «հաջողության է հասնում» Ռուսաստանի դեմ պատերազմում, որը չի հասնում իր առջև դրված նպատակներին: Պետքարտուղարի խոսքով՝ անկախ Ուկրաինան «գոյություն կունենա ավելի երկար, քան Վլադիմիր Պուտինը»։

Բլինկենի խոսքով՝ այցի հիմնական նպատակն էր ցույց տալ ԱՄՆ-ի աջակցության բարձր մակարդակը Ուկրաինայի իշխանություններին և նրա ժողովրդին։ Օսթինը բացառիկ է անվանել ուկրաինական զորքերի գործողությունները, որոնք հետ են մղել Կիևի վրա հարձակումը։

Այցի արդյունքներով հայտարարվել է, որ ԱՄՆ-ն ավելի քան 300 մլն դոլար կհատկացնի Ուկրաինային ռազմական օգնության նոր փաթեթի շրջանակներում։ Քննարկվել է նաև ԱՄՆ դեսպանատան հնարավոր վերադարձը Լվովից Կիև։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան