Ուղիղ եթեր
Ներքին 4 տարի առաջ - 13:31 25-04-2022

Պարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նայում են մեր խոզությունը. Հրաչյա Սարգսյան

Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ Վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի քննության բաժնի պետ Արամ Աբովյանը զեկուցեց, որ նախատեսված վայրում աղբի կուտակման վերաբերյալ բաժնի կողմից կազմվել է 8 վարչական իրավախախտման արձանագրություն և նույն փաստերի մասով ձևակերպվել վարչական տույժ նշանակելու 7 որոշում, կատարվել է վճարում 120,000 ՀՀ դրամի չափով։

Խորհրդակցությանը մասնակցող ոստիկանության ներկայացուցչից տեղեկանալով, որ վերջիններս ունեն պլանշետներ, որոնցով իդենտիֆիկացնում են ֆիզիկական անձանց, Երևանի քաղաքապետը հետաքրքրվեց, թե արդյոք հնարավոր չէ մայրաքաղաքը կեղտոտող քաղաքացիներին էլ իդենտիֆիկացնել և պատժել:

Ոստիկանության պատասխանատուն հայտնեց, որ եթե վարչական շրջաններից դիմեն, ապա պարեկները կարող են մոտենալ և տեղում աղբ թափողին իդենտիֆիկացնել:

Արձանագրելով, որ աղբը չնախատեսված վայրում թափելու համար որևէ ֆիզիկական անձի վարչական տույժի ենթարկելու ոչ մի դեպք չկա, Հրաչյա Սարգսյանն առաջարկեց առաջիկայում խորհրդակցություն անցկացնել այդ մեխանիզմն աշխատեցնելու համար: Հրաչյա Սարգսյանը նաեւ նշեց, որ կազմակերպությունների կողմից աղբը թափելու համար 30 հազար դրամ տուգանքը շատ քիչ է, պետք է այն տասնապատկել, իսկ ավտոմեքենաների համար 5 հազար դրամը պետք է դարձնել 50 հազար դրամ.

«Պարզապես ամոթ է, ուրիշ մարդիկ գալիս են, նայում են մեր խոզությունը, նայում են, մաքրում են, ասում են՝ մի աղտոտեք բնությունը: Ամոթ էր նայելը, թե ինչպես վերջերս ՌԴ-ից ժամանած քաղաքացիները մեր քաղաքում մաքրություն էին անում և մենք շարունակում ենք կեղտոտել»։

Ամենից շատ դիտված

18:13 Ամենահեշտ օրերը չենք ապրում, բայց մեզ վախեցնել, կոտրել, լռեցնել չի ստացվի. Սեդրակ Քոչարյանի կնոջ գրառումը
18:19 «Ֆլեշ»-ը 28 մլն դրամի տուգանքի մասին տեղեկացել է մամուլից. պաշտոնական ծանուցում դեռ չկա
20:52 Շաքիում երեխաներին պատանդառած և կնոջ վրա կրակած ադրբեջանցի զինծառայողը ՔԿՀ-ում է գտնվում. ՔԿ
18:55 Աննա Հակոբյանի եղբայրը նշանակվել է «Նոա» ֆուտբոլային ակումբի նախագահի խորհրդական․ Հրապարակ
15:48 Արագածոտնի մարզում տանտերը տան գողին վնասազերծելիս կրակել է նրա վրա. վերջինս մահացել է
17:30 Չի կարելի սեփական ժողովրդի անտեղյակությունը օգտագործել՝ բնությունը ոչնչացնելու համար․ բնապահպան
20:18 Լիլիթ Ստեփանյանը կնշանակվի Կոտայքի մարզպետ
21:46 Ընդհանուր ժողովրդից մոտ 560 հազար քվե ստացած երեք առաջնորդներ կալանքի տակ են
14:09 Միխայիլ Գալուստյանը պատմել է ամուսնալուծության, նոր ամուսնության և ևս մեկ երեխա ունենալու ցանկության մասին
14:47 Ֆրանսիայի Բորդո քաղաքում անչափահասների համար պարետային ժամ է սահմանվել