Ներքին 4 տարի առաջ - 13:30 25-04-2022

Ո՞ւմ երեխայի կյանքի հաշվին եք վառում Թուրքիայի դրոշը. «Անտարես մեդիա-հոլդինգ»–ի տնօրեն. 1in.am

Հայերի անվտանգային համակարգի համար Ցեղասպանության ճանաչումը ոչինչ չի տվել և ոչ էլ կտա, դա մեկը մյուսի հետ կապ չունի։ Այս մասին «1in.am»-ի եթերում ասել է «Անտարես մեդիա-հոլդինգի» տնօրեն Արմեն Մարտիրոսյանը։
Անվտանգային լուրջ համակարգ ստեղծելու համար պետք է «յոլա» գնալ հարևանների հետ, պետք է թշնամիներ չծնել։ Մենք մեզ նորմալ ենք պահել, մեզ ասել ենք աչքիդ վերևը ունք կա՞, ուրիշի ազատոթյունը տրորելու հաշվին քո ազատությունը առաջ տանելու նման է սա»,- ասել Մարտիրոսյանը։

Նա ասաց, որ եթե Ցեղասպանություն վերապրած ժողովուրդը կարևորեր էլիտա ունենալու հարցը, որն իրեն պետք է տաներ առաջ, ապա հիմա հասարակությունն այս վիճակում չէր լինի, այսօր կրկին նույն կոտրած տաշտակի դիմաց նստած են․«Ես կարծում եմ, որ հայերը ուզածը նորմալ էր՝ լավ ապրել, այլ հարց, թե լավ ապրել ասելով ինչ են հասկանում՝ ամեն օր յուղոտ միս ուտե՞լ, թե՞ ինտելեկտով առաջ գնալ։ Նամակ էի գրել պետական ատյանի, որ գիրք առեք, բայց որպեսզի չմտածեք, որ իմ բիզնեսի մասին եմ մտածել, ապա ինձնից մի առեք առաջիկա տասը տարին, բայց գիրք առեք։ Երկու տարի անց պատասխանեցին, ու մենք ունենք ցանկում 1000 անուն գիրք, իրենք ընտրել էին 20–ը և ամենաթարմ գիրքը գրված էր 120 տարի առաջ։ Մենք 120 տարի առաջվա մտքով ենք շարժվում, ինչու՞ պետք է բան փոխվի»։

Խոսելով ապրիլի 23-ին ջահերով երթից առաջ Թուրքիայի դրոշը վառելուն, Արմեն Մարտիրոսյանը ասաց․
«Այդ որտեղի՞ց եք Թուրքիայի դրոշ առնում, կարո՞ղ է կարում եք, կարո՞ղ է «ցեխ եք դրել» Թուրքիայի դրոշ կարելու, այդ ո՞նց եք ամեն տարի վառում։ Լավ, ջանդամին վառեք, դե գնացեք Թուրքիայում վառեք։ Ի՞նչ եք ուզում անեք, դրոշ վառեք, իսկ իրենք հարձակվեն մեր վրա՞, դուք էլ ծլկեք այն երկները, որի քաղաքացինե՞րն եք, ում հաշվին եք անում, ում երեխայի հաշվին եք վառում։ Հարևանի երեխայի հաշվին միշտ հեշտ է հայենասիրություն խաղալը»։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»