Ավելին 4 տարի առաջ - 21:37 25-04-2022

Կանայք մեկ երրորդով ավելի քիչ են լիովին ապաքինվում COVID-19-ից․ բժիշկներ


COVID-19-հիվանդացածների միայն մեկ քառորդն է իրեն լիովին ապաքինված զգում մեկ տարի հետո, իսկ կանայք լիովին ապաքինվում են մեկ երրորդով ավելի քիչ, քան տղամարդիկ, պարզել են Մեծ Բրիտանիայի Լեսթերի համալսարանի փորձագետները: Այդ մասին նրանք հայտնել են The Lancet Respiratory Medicine ամսագրում:
Հետազոտողները ուսումնասիրել են 2320 մարդու առողջական վիճակ, որոնք դուրս են գրվել հիվանդանոցից COVID-19-ից հետո, այնուհետև նրանցից 807-ի վիճակը՝ հինգ ամիս և մեկ տարի անց։ Հինգ ամիս անց հիվանդների 26%-ն իրեն զգում էր այնպես, ինչպես՝ մինչ հիվանդությունը։ Տարեվերջին այս թիվը փոքր-ինչ ավելացել է՝ մինչև 28,9%։
Կանանց դեպքում լիարժեք ապաքինվելու հավանականությունը 33%-ով ավելի ցածր է եղել: Երկու անգամ ավելի ցածր է եղել հավանականությունը ճարպակալում ունեցող մարդկանց դեպքում, 58%-ով ցածր նրանց համար, ովքեր մեխանիկական օդափոխության կարիք են ունեցել:
«Առանց արդյունավետ բուժման, երկարաձգված COVID-19-ը կարող է դառնալ շատ տարածված նոր երկարաժամկետ վիճակ», - ասում են հեղինակները:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան