Արտաքին 4 տարի առաջ - 10:09 25-04-2022

Ուկրաինան ՄԱԳԱՏԷ-ից սարքավորումներ է խնդրել իր ԱԷԿ-ների անվտանգ շահագործման համար

Ուկրաինան Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը սարքավորումների ցանկ է ներկայացրել, որոնք անհրաժեշտ են պատերազմի ժամանակ միջուկային օբյեկտների հուսալի և անվտանգ շահագործման համար, ասվում է կազմակերպության կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։
Ցանկում, մասնավորապես, նշված են ճառագայթման չափման գործիքներ, պաշտպանիչ նյութեր, էլեկտրամատակարարման համակարգեր և դիզելային գեներատորներ։
ՄԱԳԱՏԷ-ն տեխնիկայի առաջին խմբաքանակն Ուկրաինային է փոխանցել մարտին, ասվում է հաղորդագրության մեջ։ Սարքավորումների ևս մեկ փաթեթ կմատակարարվի, երբ հաջորդ շաբաթ ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը ժամանի Չեռնոբիլի ատոմակայան:
Ռազմական գործողությունների սկզբում ռուսաստանցի զինվորականները գրավել էին Զապորոժյեի և Չեռնոբիլի ատոմակայանները: Որոշ ժամանակ անց Չեռնոբիլի ատոմակայանը նորից անցավ Ուկրաինայի վերահսկողության տակ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում