Արտաքին 4 տարի առաջ - 21:31 24-04-2022

Թուրքիայի արտգործնախարարության հայտարարությունն ապրիլի 24-ի կապակցությամբ

Թուրքիայի արտգործնախարարությունը հայտարարություն է տարածել 2022թ. ապրիլի 24-ին որոշ երկրների կառավարության ներկայացուցիչների կողմից արված հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին գրում է Ermenihaber-ը։
«1915թ. դեպքերի հարցում պատմական փաստերի և միջազգային իրավունքի հետ անհամատեղելի հայտարարություններն առոչինչ են՝ ներառյալ նաև ԱՄՆ նախագահ Բայդենի այսօրվա անհաջող հայտարարությունը, որը 2021թ.-ին արած սխալի կրկնությունն է:
Մերժում ենք նմանատիպ հայտարարությունները և որոշումները, որոնք քաղաքական շարժառիթներով խեղաթյուրում են պատմական իրողությունները և դատապարտում ենք նրանց, ովքեր այս սխալը»,- ասված է հայտարարության մեջ։
Թուրքիայի ԱԳՆ-ն շեշտում է, որ դարասկզբի իրադարձությունները պետք է առանց կանխակալ մոտեցման, գիտական և իրավական հենքի վրա ուսումնասիրվեն: Հենց այս ընկալմամբ Թուրքիան առաջարկել է բացել արխիվները և ձևավորել պատմաբանների համատեղ հանձնաժողով։
«Թուրքիան ջանքեր է գործադրում, որ իր տարածաշրջանում և աշխարհում տիրապետող լինեն խաղաղությունը և կայունությունը, որ համագործակցության ոգին առաջ մղվի: Հայաստանի հետ սկսված կարգավորման գործընթացը այս գիտակցման դրսևորում է»,- եզրափակվում է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարությունը։

Ամենից շատ դիտված

19:20 Սկանդալ Վանաձորում. նախկին ռեկտորի «վնասը»՝ մոտ 30 մլն դրամ, բուհի նոր ղեկավարությանը չի հուզում
14:08 ChatGPT-ն առաջարկում է՝ դեղեր խմենք, հիշողության կորուստ ունենանք, որ կրկին հավատանք ու վստահենք Կառավարությանը. լրագրողը՝ Փաշինյանին
11:10 Տարադրամի փոխարժեքները
23:00 Դատախազի հայտարարագիրը ավտոշուկա է հիշեցնում
16:00 Մի զեկույց էլ դուք գրեք, թե ինչ կշահի ՀՀ-ն՝ ԵԱՏՄ-ից դուրս գալով
17:56 Նոյեմբերյանում ֆեոդալական կարգեր են․ մեքենա նվեր ստանալուց հետո 17 հոգի դատվում է
13:40 Թրամփը հայտարարել է, որ Խաղաղ օվկիանոսը կվերանվանվի «Ամերիկյան օվկիանոս»
12:20 Ֆրանսիայում գողացված iPhone-ներն արգելափակվել են․ սարքերի գտնվելու վայրը վերահսկվում է
15:50 Բուժքույրը հայտնել է, որ իրերը պատրաստվում էր փոխանցել դատապարտյալին․ ՔԿԾ
12:45 Տենում էին՝ մարդ ա գալիս, կրակեի՞ն, սպանեի՞ն, քայլելով անցել ա, պետք ա վերադարձնենք. Փաշինյանը՝ ադրբեջանցի հովվի մասին

Ձեզ գուցե հետաքրքրի