Արտաքին 4 տարի առաջ - 20:48 24-04-2022

Պատմության մութ պահերը մոռանալ, նշանակում է՝ թույլ տալ, որ դրանք կրկնվեն. իտալացի սենատորների և պատգամավորների հայտարարությունը

Ապրիլի 24-ին Իտալիայի Միջխորհրդարանական միության Իտալիա-Հայաստան բարեկամության խումբը Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ հայտարարություն է տարածել։ Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.
«Արդեն 107 տարի է անցել հայ ժողովրդի ցեղասպանությունից, ողբերգություն, որը մենք չենք կարող և չպետք է բացարձակապես մոռանանք: Պատմության մութ պահերը մոռանալ, նշանակում է՝ թույլ տալ, որ դրանք կրկնվեն։ Հիշողությունն է մարդկության դեմ բարբարոսության և վայրագության հակաթույնը, ուստի և՝ հիշելը պարտականություն է: Ըստ այդմ՝ որպես Իտալիայի Հանրապետության խորհրդարանականներ, ուրախ ենք, որ Պատգամավորների պալատը 2019թ. միաձայն ընդունել է բանաձև, որը ճանաչում է հայ ժողովրդի ցեղասպանությունը. այսօր մենք կանգնած ենք բոլոր հայերի, մասնավորապես, Իտալիայի հայկական ընկերությունների ու համայնքի կողքին՝ ի հիշատակ Մեծ Եղեռնի»:
Հայտարարության տակ ստորագրել են սենատորներ Պաոլա Բինետտին, Ստեֆանո Բորգեզին, Ռոբերտո Կալդերոլին, Իզաբելլա Ռաուտին, Պատգամավորներ՝ Ումբերտո Բուռատտին, Լաուրա Կավանդոլին, Յարի Կոլլան, Ուգո Կապելլաչչին, Ջուլիո Չենտեմերոն, Վիտո Կոմենչինին, Ռոբերտո Ֆեռռարին, Պաոլո Ֆորմենտինին, Եվա Լորենցոնին, Ալվիզե Մանիերոն, Ելենա Մուրելլին, Տուլլիո Պատասսինին, Կատիա Պոլիդորին, Ալբերտո Ռիբոլլան:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում