Ներքին 4 տարի առաջ - 20:08 24-04-2022

«Ավրորայի» դափնեկիրը 250 հազար դոլար կտրամադրի Արցախում իրականացվող ծրագրերին

«Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանը 2020 թվականը շատ ծանր տարի է համարում ոչ միայն Արցախի, Հայաստանի, այլ նաև ամբողջ աշխարհի համար: «Արցախում 44-օրյա պատերազմից հետո «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության շրջանակում մի շարք միջոցառումներ իրականացվեցին ի նպաստ Արցախի»,- Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտից ուղիղ հեռարձակմամբ այս մասին նշել է Վարդանյանը, հավելելով, որ այդ գործում իրենց աջակցել են 65 տեղական և միջազգային գործընկերներ, իրականացվել են 70-ից ավել ծրագրեր, 21-ն ընթանում են այս պահին:
Ռուբեն Վարդանյանը խորհրդանշական է համարել, որ «Ավրորայի» վերջին տարվա դափնեկիրը որոշել է 250 հազար դոլար տրամադրել Արցախում իրականացվող ծրագրերին: «Սա շատ կարեւոր ներդրում էր:Արցախը կարևոր է ոչ միայն հայերի, այլև այլ ազգերի համար: Մենք Արցախի հետ ենք և պատրաստ ենք այլ լրացուցիչ ծրագրեր իրականացնել Արցախում հանուն խաղաղության»,-հավելել է նա:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
23:40 Քիմ Քարդաշյանի դուստրը պատասխանել է «դիվային» արտաքինի մասին քննադատություններին․ «Ես հավատում եմ Հիսուսին»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում