Արտաքին 4 տարի առաջ - 19:15 24-04-2022

Հայ ազգի նվազագույն սփոփանքը՝ Ցեղասպանության ճանաչումն է այսօրվա Թուրքիայի կողմից․ Կիպրական կուսակցություն

Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատի Բնապահպանների Շարժում - Քաղաքացիների Համագործակցություն կուսակցությունն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի կապակցությամբ։ Ուղերձում ասվում է. «Ապրիլի 24-ի` Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրվա կապակցությամբ ողջույնի խոսքով ենք դիմում հայ ժողովրդին, ինչպես նաև Կիպրոսում բնակվող մեր հայ եղբայրներին:
Օսմանյան վարչակարգի կողմից իրականացրած Հայոց ցեղասպանությունը՝ 20-րդ դարի ազգային բնույթ ունեցող մեծագույն հանցագործություններից է: Հայ ազգի նվազագույն սփոփանքը՝ Ցեղասպանության ճանաչումն է այսօրվա Թուրքիայի կողմից:
Առանձնակի վրդովմունքի է արժանի ժամանակակից Թուրքիայի դիրքորոշումը, որը մինչև վերջերս պնդում էր, որ ձգտում է արդիականացման ու ինտեգրվելու քաղաքակիրթ Եվրոպա, բայց չի ցանկանում խզել կապերն իր օսմանյան անցյալի հետ: Ընդհակառակը, Էրդողանի օրոք նա ձգտում է վերակենդանացնել այն՝ ինչպես մշակութային, այնպես էլ տարածքային տեսանկյունից։
Մենք դատապարտում ենք Թուրքիայի ագրեսիան հայ ազգի նկատմամբ: Այդ ագրեսիան վերջերս արտահայտվեց Արցախում (Լեռնային Ղարաբաղ) հայերի դեմ ուղղված ադրբեջանցիների ու իսլամիստ վարձկանների հարձակման ժամանակ նրա ակտիվ մասնակցությամբ։
Մենք կարծում ենք, որ Հայոց ցեղասպանության ճանաչումը պետք է դառնա Թուրքիայի համար եվրոպական պարտավորություն:
Հունաստանը և Կիպրոսն, ինչպես նաև եվրոպական մյուս երկրները պետք է դա նախաձեռնեն՝ սահմանելով այդ նախապայմանը՝ որպես անհրաժեշտ, շարունակական բնույթ ունեցող տարր Թուրքիայի անդամակցության գործընթացում»:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան

Ձեզ գուցե հետաքրքրի