Արտաքին 4 տարի առաջ - 18:18 24-04-2022

Էրդողանն իր ուղերձում Թուրքիայի հայ համայնքի աջակցությունն է հայցել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործում

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ուղերձ է հղել Պոլսո Հայոց պատրիարք Սահակ Մաշալյանին, որում հերթական անգամ խուսափել է պատմական իրողությունն իր իրական անունով կոչելուց և 20-րդ դարասկզբին Օսմանյան կայսրությունում հայերի դեմ իրականացված մեծագույն ոճրագործությունը ներկայացրել է որպես Առաջին աշխարհամարտի տարիներին տեղի ունեցած ցավալի իրողություն։
«Այսօր դուք հավաքվել եք Ստամբուլի Հայոց պատրիարքարանի հարկի տակ՝ ոգեկոչելու Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում իրենց կյանքը կորցրած օսմանցի հայերի հիշատակը։ Ես ևս մեկ անգամ հարգանքով ոգեկոչում եմ զոհված օսմանցի հայերին և իմ անկեղծ վշտակցությունը հայտնում նրանց ողջ մնացած բարեկամներին»,- մասնավորապես ասվում է Էրդողանի ուղերձում։
Ինչպես նախորդ տարիներին, այս տարի ևս Թուրքիայի նախագահը հայտարարել է, թե Առաջին աշխարհամարտի հետ համընկան Օսմանյան կայսրության վերջին տարիները, որոնք «միլիոնավոր օսմանցի զավակների համար տառապանքներով լի ժամանակաշրջան էին»:
Էրդողանը կոչ է արել «անցյալի վերքերը միասին բուժել և մարդկային կապերն էլ ավելի ամրապնդել» ու «միասին կառուցել ապագան»:
«Մեր հարևան Հայաստանի հետ այս նպատակով դրական գործընթաց ենք սկսել: Գիտեմ և շատ կարևորում եմ այն հանգամանքը, որ կարգավորման գործընթացին անկեղծորեն աջակցում են նաև մեր հայկական ծագումով քաղաքացիները, որոնք կողմ են 2 հարևան երկրների միջև սերտ համագործակցությանը»,- հայտարարել է Էրդողանը՝ ակնկալելով, որ Թուրքիայի հայ համայնքը ևս մասնակցություն կունենա այս գործընթացին։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»

Ձեզ գուցե հետաքրքրի