Արտաքին 4 տարի առաջ - 10:20 24-04-2022

Էրդողանի կուսակցության խոսնակը հայ պատգամավորից պահանջել է ներողություն խնդրել թուրք ազգից

Թուրքիայում իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) կուսակցության մամուլի խոսնակ Օմեր Չելիքը Twitter-ում արձագանքել է Թուրքիայի քրդամետ, ընդդիմադիր «Ժողովուրդների դեմոկրատական կուսակցության» (HDP-ԺԴԿ) հայ պատգամավոր Կարո Փայլանի կողմից խորհրդարան ներկայացված Հայոց ցեղասպանությունը ճանաչելու առաջարկին, գրում է ermenihaber-ը։

«Մենք մերժում և խստորեն դատապարտում ենք 1915թ.-ին Օսմանյան կայսրությունում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ Թուրքիայի ազգային մեծ ժողովի պատգամավոր հանդիսացող անձի առաջարկը, որը հիմնված է պատմական և իրավական հենքերից զուրկ անհիմն ու դատարկ պնդումների վրա»:

Չելիքը նաև կրկնել է Թուրքիայի նախագահի հիմնազուրկ պնդումներն արխիվները բացելու և հարցը պատմաբաններին թողնելու մասին:

«Այս առաջարկը սաբոտաժի փորձ է՝ ընդդեմ Թուրքիայի և Հայաստանի միջև սկսված կարգավորման գործընթացի, որին աջակցում է Ադրբեջանը»,- գրել է Չելիքը՝ պնդելով, թե Փայլանը պետք է ներողություն խնդրի թուրք ազգից: Նա նաև սպառնացել է, որ իրավական գործողություններ կսկսեն այս հարցով:

Հիշեցնենք, որ Փայլանն այս տարի ևս ապրիլի 24-ի նախօրեին Հայոց ցեղասպանության ճանաչման օրինագիծ է ներկայացրել Թուրքիայի ազգային մեծ ժողով (ԹԱՄԺ-TBMM)։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան