Ներքին 4 տարի առաջ - 17:20 23-04-2022

Ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է. դեսպան

Իսպանիայում Հայաստանի դեսպանության նախաձեռնությամբ Իսպանիայի պետական ռադիոհեռուստաընկերության 2-րդ ալիքը (La 2 de TVE) պատրաստել է հատուկ հեռուստառադիոհաղորդում՝ ի հիշատակ Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի։

Հաղորդման շրջանակներում իսպանական հեռուստաընկերությանը հարցազրույց են տրամադրել դեսպան Սոս Ավետիսյանը աշխարհահռչակ հայազգի ջութակահար Արա Մալիկյանը, Մադրիդի Ինքնավար համալսարանի դասախոս, պատմաբան Ֆերնանդո Կամաչոն, իսպանաբնակ հայազգի իրավաբան Էմմա Հակոբյանը։

«Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը ՀՀ կառավարության առաջնահերթություններից է: Միջազգային ճանաչումը և ոգեկոչումը կարևորվում են ոչ միայն անցյալի դաժան ոճրագործությունների դատապարտման, այլ նաև՝ ապագայում ցեղասպանությունների, մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման, մարդկային արժանապատվության և անվտանգության երաշխիքների ապահովման առումներով»,- հարցազրույցի ընթացքում ընդգծել է դեսպան Սոս Ավետիսյանը;

Դեսպանն ընդգծել է նաև, որ Հայաստանը երկար տարիներ միջազգային ասպարեզում այս հանցագործության դեմ պայքարի առաջամարտիկն է՝ նշելով, որ 2015 թվականին Հայաստանի ջանքերով ՄԱԿ-ի միջազգային օրերի ցանկում դեկտեմբերի 9-ն ամրագրվեց որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր:
Հաղորդումը հեռարձակվել է իսպանական մի շարք այլ հեռուստաալիքներով:


Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով