Արտաքին 4 տարի առաջ - 09:14 23-04-2022

Չեչնիայից կամավորների նոր ջոկատ է մեկնել Ուկրաինա․ Կադիրով


Չեչնիայի Հանրապետության ղեկավար Ռամզան Կադիրովը հայտարարել է, որ Չեչնիայից կամավորների նոր ջոկատ է մեկնել Ուկրաինա՝ հատուկ գործողությանը մասնակցելու։ Այս մասին նա գրել է Telegram-ի իր ալիքում։
«Մենք կամավորների ևս մեկ ջոկատ ճանապարհեցինք Ուկրաինա՝ հատուկ գործողությանը մասնակցելու համար»,- գրել է Կադիրովը։
Չեչնիայի Հանրապետության ղեկավարն ընդգծել է, որ «հարյուրավոր հայրենասերներ ամբողջ Ռուսաստանից շուտով կժամանեն տեղակայման կետ և կպայքարեն բանդերական և ազգայնական չար ուժերի դեմ»:
Նրա խոսքով, կամավորներից յուրաքանչյուրին հաջողվել է վերապատրաստման ամբողջական դասընթաց ավարտել Գուդերմեսի ռուսական հատուկ նշանակության ուժերի համալսարանում։ Պրոֆեսիոնալ հրահանգիչները նրանց սովորեցրել են պատերազմի արվեստի հիմունքները, հավելել է Կադիրովը։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան