Ներքին 4 տարի առաջ - 22:58 22-04-2022

Ալիևի համար Փաշինյանի հեռանալն աղետ է այնքան, ինչքան մեզ համար նրա մնալը. Էդգար Ղազարյան

Ազատության հրապարակում շարունակվում է ընդդիմության բողոքի ակցիան։ Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանն oragir.news-ի հարցին, թե Ալիևին ասել է, որ եթե ՀՀ-ում ռևանշիստական ուժերը փորձեն գործընթացներ սկսեն, ապա ինքը կդադարի ճանաչել ՀՀ տարածքային ամբողջականությունը, արդյո՞ք դա նշանակում է, որ իշխանափոխությունից հետո Ադրբեջանը գնալու է նոր պատերազմի, պատասխանեց, որ Կառավարության նիստի ընթացքում Նիկոլ Փաշինյանի արված ձևակերպումները սինխրոն են, փոխլրացնող Ալիևի հայտարարությանը։

«Ալիևի համար Փաշինյանի հեռանալն աղետ է այնքան, ինչքան մեզ համար նրա մնալը։ Ալիևի բոլոր ծրագրերը կիրականանան միայն Փաշինյանի մնալու դեպքում, ինչը փաստ է։ Կապիտուլյացիան իր միանձնյա որոշումն է, որովհետև նա անգամ իր նախարարների հետ որևէ բան չի խորհրդակցել, ապօրինաբար մտել է ԳՇ պետի զինված ուժերի ոլորտ և մասնակցել ռազմական գործողությունների պլանավորմանը»։

Ղազարյանի խոսքով՝ Ալիևն իր այսօրվա հայտարարության մեջ ասել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահությունը տապալել է Նիկոլ Փաշինյանը։

Անդրադառնալով Իշխան Սաղաթելյանի այսօրվա հայտարարությանը՝ ասաց, որ ողջունում է այն գաղափարը, որ ապրիլի 25-ից սկսելու են պայքարի նոր ուղի։

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան