Արտաքին 4 տարի առաջ - 16:25 22-04-2022

Ալիևը հայտարարել է, որ Մինսկի խումբը աջակցում էր Ղարաբաղի «օկուպացմանը»

«Ցավոք, այսօր Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները դեռ խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին։ Ես կարծում եմ, որ դա իզուր է, այս պահին չունի որևէ իմաստ։ Մինսկի խումբը գործնականում կաթվածահար է եղել 2019 թվականից»։ Այսպիսի կարծիք է հայտնել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը աշխարհի ադրբեջանցիների V համագումարում ելույթ ունենալիս։


Ադրբեջանի ղեկավարն ընդգծել է, որ Մինսկի խումբը, որը այդ հարցը լուծելու մանդատ է ստացել 1992 թվականին, ոչ մի արդյունքի չի հասել։

«Այժմ, նայելով այս խմբի պատմությանը, նրա գործողություններին ու առաջարկներին, ևս մեկ անգամ կարելի է համոզվել, որ այն ստեղծվել է ոչ թե խնդիրը լուծելու, այլ ադրբեջանական հողերի օկուպացումը հավերժացնելու համար։ Մեծ է հայկական լոբբիստական ​​խմբերի ազդեցությունը Մինսկի խմբի համանախագահող երկրներում։ Հենց այդ պատճառով էլ 28 տարի ոչ մի արդյունք չի եղել»,- ասել է նա:

Ամենից շատ դիտված

22:10 42 տարեկանում մահացած կնոջ կուտակային կենսաթոշակը երեխաներին չեն տալիս․ գումարը փոխանցվել է պետբյուջե
22:07 Մոսկվան աջակցում է էներգետիկայի ոլորտում ԱՄՆ մոտեցումներին․ ՌԴ փոխնախարար
23:57 Պուտինն անձնական ինքնաթիռ է ուղարկել Թեհրան՝ Իրանի ԱԽ քարտուղարին Մոսկվա տեղափոխելու համար․ «Իրանցի լրագրողի օրագիր»
22:42 «Կյանքը բումերանգ է»․ Քրիստինա Եղոյանի ուշագրավ ուղերձը՝ բաժանումից հետո
21:26 Արուս Տիգրանյանի դուստրը հիվանդանոցում է
23:18 Զախարովան արձագանքել է Հայաստանի ԱԽ քարտուղարի՝ 2020-ին Ռուսաստանի անգործության մասին հայտարարությանը
23:44 ԱՄՆ-ը ընդլայնում է Իրանի նկատմամբ ճնշումը՝ թիրախավորելով ցամաքային ուղիներն ու Կասպից ծովը
21:39 Փաշինյանը միավորեց ամբողջ ընդդիմությանը՝ մեկ գործի շուրջ․Լևոն Զուրաբյան
12:18 Վարազդատ Լալայանը երկամարտի արդյունքով դարձել է բրոնզե մեդալակիր
16:33 Նրանք արժանի պատիժ են ստացել․ Ալիևը՝ Բաքվում պահվող Արցախի նախկին ղեկավարների մասին