Ներքին Տեսանյութ 4 տարի առաջ - 12:46 12-09-2022

Արցախը պետք է մնա հայկական, Մինսկի խումբը պետք է վերականգնել. Օհանյան

Հայ ժողովրդի նորագույն պատմությունն առանձնանում էր անկախության և Արցախի ինքնորոշման համար մղվող պայքարում հաղթանակով ձևավորված Հայաստանի և Արցախի կուռ անվտանգային, տնտեսական ամուր կապի ու ենթակառույցների միասնական համակարգով, սակայն 44-օրյա պատերազմից հետո կտրուկ փոխվել է։ Այս մասին «Հայաստանի իրական օրակարգը» խորագրով քննարկման ժամանակ հայտարարել է «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

«Հայաստանի և Արցախի անվտանգության միջավայրը ռազմաքաղաքական բալանսի խախտման դեպքում Ադրբեջանը ախորժակը բացվել է, իսկ Թուրքիան ակտիվորեն ներգրավել է մեր տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացների մեջ՝ ձգտելով կազմավորել նոր 3+3 ձևաչափով հարթակը: Հայաստանն այլևս Արցախի անվտանգության երաշխավորը չէ, հարց է ծագում՝ արդյո՞ք Հայաստանն իր անվտանգության երաշխավորն է»,-ասաց Օհանյանը:

Մանրամասն՝ տեսանյութում։

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում