Ներքին 5 տարի առաջ - 14:32 10-02-2021

«ԵԱՀԿ ՄԻՆՍԿԻ ԽՈՒՄԲԸ ԿԱՐՈՂ Է ԱԿՏԻՎՈՒԹՅՈՒՆ ՑՈՒՑԱԲԵՐԵԼ ՀԱՅԵՐԻ ԵՎ ԱԴՐԲԵՋԱՆՑԻՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՎՍՏԱՀՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐՆ ԱՄՐԱՊՆԴԵԼՈՒ ՀԱՐՑԵՐՈՒՄ»․ ԱՆԴՐԵՅ ՌՈՒԴԵՆԿՈ

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը պետք է շարունակվի, քանի որ այն լուրջ ներդրում է ունեցել ԼՂ հակամարտության կարգավորման բազային սկզբունքների մշակման գործում: Այս մասին ասել է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարի տեղակալ Անդրեյ Ռուդենկոն։

«Այդ սկզբունքների մեծ մասն արտացոլում են գտել 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ: Խոսքն Ադրբեջանին Լեռնային Ղարաբաղի հարակից շրջանների վերադարձի, փախստականների վերադարձի, Հայաստանն ու Լեռնային Ղարաբաղը միմյանց կապող միջանցք թողնելու, անվտանգության ապահովման, խաղաղապահ առաքելության, տարածաշրջանի տնտեսական և տրանսպորտային բոլոր կապերի ապաշրջափակման մասին է»,- ասել է ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը:

Նրա խոսքով շարունակում է արդիական մնալ համընդհանուր քաղաքական կարգավորման հասնելու հարցը, ինչը Բուդապեշտում ԵԱՀԿ գագաթնաժողովի որոշման համաձայն (1994) դրվել է Մինսկի խմբի համանախագահների վրա: «Եռյակը հզոր միջազգային աջակցություն ունի և կարող է օգտակար լինել փոխադարձ ընդունելի մոտեցումների և հետագա քայլերի մշակման հարցում, այդ թվում՝ կարգավիճակային հարցերում: Սակայն զգույշ, առանց շտապելու, երբ կգա ժամանակը»,- նշել է Ա․ Ռուդենկոն:

ՌԴ ԱԳ նախարարի տեղակալը հավելել է, որ հիմա ԵԱՀԿ Մինսկի խումբը, համանախագահները կարող են ակտիվություն ցուցաբերել հայերի և ադրբեջանցիների միջև վստահության միջոցառումներն ամրապնդելու հարցերում: Նրա գնահատմամբ՝ քաղաքացիական հասարակությունների միջև երկխոսությունը կնպաստի տարածաշրջանում իրավիճակի ընդհանուր առողջացմանը և քաղաքական ճանապարհով հետագա քայլերի համար նախադրյալների ստեղծմանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով