Արտաքին 4 տարի առաջ - 13:12 22-04-2022

Թուրքիայում տեղի է ունեցել «Կապույտ հայրենիք-2022» զորավարժությունը

Թուրքիայում ապրիլի 21-ին ավարտվել է ապրիլի 11-ին սկսված «Կապույտ հայրենիք-2022» մասշտաբային զորավարժությունը: Այս տարի այն անցկացվել է Էգեյան, Միջերկրական ու Սև ծովերում, գրում է ermenihaber-ը:

Հաղորդվում է, որ ընդհանուր առմամբ զորավարժություններին ընդգրկված է եղել 122 նավ, այդ թվում՝ 10 ֆրեգատ, 6 կորվետ, 17 հարձակողական նավ, 11 սուզանավ, 8 ծովային ականորսիչ նավ, 32 «օգնական» դասի նավ, 12 պարեկային նավ, 25 քարշակող նավ,և 1 ուսումնական նավ: Նավերից բացի ընդգրկված է եղել նաև 41 ռազմաօդային տեխնիկա, այդ թվում՝ 10 ինքնաթիռ, 17 ուղղաթիռ, 14 ԱԹՍ: Մասնակցել է 12 հազարանոց անձնակազմ:

Զորավարժությունների վերջին ցուցադրական օրը դրանց հետևել են բազմաթիվ լրագրողներ մեկ ու կես տասնյակ երկրների ռազմական կցորդներ: տեսակապով միացել ու ելույթ է ունեցել նաև Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»