Ներքին 4 տարի առաջ - 21:54 21-04-2022

Մենք մեր երկիրն ու ինքնությունն ենք կորցնում. որտե՞ղ էինք, ուր հասանք. Արսեն Գրիգորյան (Մրո)

Ազատության հրապարակում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջի և Արցախը փրկելու գաղափարի շուրջ համախմբման բողոքի գործողությունները շարունակվում են։

Երգիչ, «5165» շարժման անդամ Արսեն Գրիգորյանը (Մրո) Ազատության հրապարակում իր ելույթի ընթացքում ասաց, որ իրեն հաճախ մոտենում են մարդիկ, ովքեր հարցնում են, թե սա ինչ դարձավ, և համաձայն չեն այս իրավիճակի հետ։

«Մենք մեր երկիրն ու ինքնությունն էինք կորցնում, ո՞ւր հասանք, որտե՞ղ էինք։ Հիմա դիմում եմ Ձեզ, բոլորիդ, եկեք միասին պայքարենք, որպեսզի չկորչի մեր ինքնությունը, ոչ մեկը մեր փոխարեն չի պայքարելու, եթե մենք նստենք տանը ու ստատուսներ գրենք, ոչ մի բան չի լինելու։ Եկեք մեր վերաբերմունքն ու արժևորումը ցույց տանք մեր զոհված տղերքին։ Ես ի՞նչ քաղաքական գործիչ, սա ազգային խնդիր է։ Ձեր ոգևորվածությունը ցույց տվեք ու եղեք այստեղ, եկեք միասին ցույց տանք, թե ով է հայրենիք սիրում։ Երբ մի քանի օր առաջ ինչ-որ մեկն ասում էր՝ սրանք ի՞նչ հայրենասեր։ Ոչ ոչ չի կարող կասկածի տակ դնել մեր հայրենասիրությունը»։

Գրիգորյանի խոսքով՝ այսօր չէ, որ պետք է պայքարեինք գոյության համար։

«Հավատացե՛ք, մեր պայքարը հենց այնպես չի՛ լինելու»,- նշեց նա։

Մանրամասն՝ տեսանյութում։



Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող