Ավելին 4 տարի առաջ - 22:06 21-04-2022

Պավել Դուրովը ԱՄԷ քաղաքացիություն է ստացել․ Forbes


Telegram-ի հիմնադիր Պավել Դուրովը դարձել է Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացի, հայտնում է Forbes-ը՝ վկայակոչելով գործարարին և նրա ընկերությանը մոտ կանգնած մի քանի աղբյուրներ։
Ըստ նրանց՝ Դուրովը ԱՄԷ քաղաքացիություն է ստացել 2021 թվականի փետրվարին։ Ձեռնարկատերը 2017 թվականից ապրում է Դուբայում, որտեղ Դուբայ Մեդիա Սիթի ազատ տնտեսական գոտում բացվել է Telegram-ի կենտրոնակայանը։
Այսպիսով, միլիարդատերը միաժամանակ չորս երկրների քաղաքացի է։ Ընդ որում, Forbes-ի աղբյուրներից մեկը հայտնել է, որ Դուրովի ռուսական անձնագրի ժամկետն արդեն լրացել է։ «Պավելը չի ​​մեկնում Ռուսաստան և ութ տարի է արդեն ոչ մի ակտիվ չունի այս երկրում։ Telegram-ը Ռուսաստանում չունի գրասենյակներ կամ աշխատակիցներ, իսկ Ռուսաստանից օգտատերերի թիվը չի գերազանցում 8%-ը»,- հայտնել է աղբյուրը։
2022 թվականի ապրիլին Պավել Դուրովը խնդրել է ամերիկյան Forbes-ին իրեն ռուս միլիարդատեր չանվանել։ Ամենահարուստ ռուսաստանցիների նոր վարկանիշում Telegram-ի հիմնադիրը զբաղեցրել է երրորդ տեղը՝ 15,1 մլրդ դոլար կարողությամբ։

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:48 «Պատրաստվեք պատերազմի»․ Իրանի հայտարարության հնարավոր նպատակները. Սուրեն Սարգսյան