Ներքին 4 տարի առաջ - 16:59 21-04-2022

Նախագահն ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի պատվիրակությանը

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այսօր ընդունել է Հորդանանի Հաշիմյան Թագավորության Սենատի Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահ Խալդուն Հինայի գլխավորած պատվիրակությանը․ տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմից։

Ողջունելով հյուրերին՝ Հանրապետության նախագահը նշել է, որ Հայաստանում մշտապես ուրախ են հյուրընկալել բարեկամ երկրների ներկայացուցիչներին, քանի որ նման այցելությունները նոր որակ և բովանդակություն են հաղորդում երկկողմ հարաբերություններին և լավ հնարավորություն են ստեղծում՝ քննարկել փոխգործակցության տարաբնույթ հարցեր: Հայ-արաբական պատմամշակութային առնչությունների հարուստ անցյալը, Հորդանանում ավանդաբար հայ համայնքի առկայությունը, Հանրապետության նախագահի համոզմամբ, ամուր հիմք և նպաստավոր պայմաններ է ստեղծում երկու երկրների միջև հարաբերությունների դինամիկ զարգացման համար:
Հորդանան-Եվրոպական խորհրդարան բարեկամության ասոցիացիայի նախագահը շնորհակալություն է հայտնել Հանրապետության նախագահին ջերմ ընդունելության համար և վստահեցրել, որ իր գլխավորած պատվիրակությունը կանի ամեն հնարավորը, որպեսզի երկու երկրների համագործակցությունը շարունակաբար զարգանա և ընդլայնվի: Տարածաշրջանում անվտանգության ու կայունության հաստատման համատեքստում երկուստեք կարևորվել է կայուն խաղաղության հաստատումը՝ երկխոսության և փոխադարձ վստահության մթնոլորտի ձևավորման միջոցով: Հանդիպմանը զրուցակիցները մտքեր են փոխանակել տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ բարձր տեխնոլոգիաների, կրթության, գիտության, մշակույթի բնագավառներում համագործակցությանն առնչվող հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

15:00 Կառավարությունը պիտի հրաժարական տա կամ փոխի ծրագրի 8-րդ կետը
09:06 Թրամփը կասեցրել է հակառուսական պատժամիջոցների մասին օրենքը
22:10 Լարիսա Դոլինան թարթող լույսերով է շտապել Նիկոլայ Բասկովի հոբելյանական շոուին՝ վախենալով ուշանալ ելույթից
10:58 Երևանում կորել է Ռուսաստանի 66-ամյա քաղաքացի Սվետլանա Ֆրայժին
08:32 Ռուբինյանն ընտանիքի հետ տեղափոխվել է կառավարական առանձնատուն․ «Հրապարակ»
14:40 Ոստիկանության Էրեբունու բաժնի անգործությունը դարձել է հարևանների նոր առերևույթ հանցավոր արարքների պատճառ
15:39 Իշխանության բարձր հովանու ներքո փայտածուխի 80 արտադրամասերը աղտոտում են բնությունը. լրագրող
22:20 Միխայիլ Գալուստյանի նախկին կինը չի ցանկանում փոխել ազգանունը․ «Թող ես էլ երջանիկ լինեմ»
15:09 Շուշիի կորուստը ու 44-օրյայի կապիտուլյացիան նշելու ենք դինոզավրերի վազքի փառատոնով
09:36 Ինչու՞ էիք հակառուսական հիստերիա գեներացնում ու ընդդիմադիրներին «ռուսի շպիոն» պիտակավորում